Մեկ օրում արձանագրված մարմնական վնասվածքի 14 դեպքից բացահայտվել է միայն 9-ը
SocietyԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 3-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 9-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:
Բացահայտվել է գողության 5, խարդախության 7, հարկերից խուսափելու 3, կաշառակերության 2, յուրացման, շորթման եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: