Ազատ ոճի երկու ըմբիշ կպայքարեն Եվրոպայի առաջնության մեդալների համար
SportԱզատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրը պայքարի մեջ կմտնեն ևս երկու ըմբիշ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության ազատ ոճում պայքարի մեջ կմտնեն 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը և 125 կգ քաշային Լևան Բերյանիձեն:
Մինչ այս Հայաստանը ներկայացնող ըմբիշներ Վ. Ֆրանգուլյանը և Գ. Գրիգորյանը դարձան բրոնզե մեդալակիրներ: