ԵԱՏՄ շրջանակներում սկսեց գործել դեղամիջոցների միասնական շուկան
EconomicsԵվրասիական տնտեսական միության տարածքում տրվում է դեղամիջոցների միասնական շուկայի մեկնարկը: Այս մասին հայտնեցին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից դեղամիջոցների շուկան կարգավորող օրենսդրական փոփոխությունները վավերացնելուց հետո մայիսի 6-ին ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև միության անդամ երկրների կողմից պատրաստված փաթեթը, որը բաղկացած է 23 փաստաթղթերից: «Եվրասիական տնտեսական միության անդամ 5 երկրների դեղամիջոցների ազգային շուկաները միավորվում են և սկսում են աշխատել միասնական ձևաչափով»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Վալերի Կորեշկովը:
Նա հավելել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների արտադրողները կկարողանան դեղերի գրանցման հայտ ներկայացնել և դրանք շրջանառության մեջ դնել միասնական ընթացակարգերով` նվազեցնելով վարչարարական ծախսերը: