Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի բանկային և գործարար շրջանակի ներկայացուցիչներին
EconomicsԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի բանկային եւ գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Արցախի եւ Հայաստանի բանկային համակարգերի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է հանրապետությունում այս ոլորտի կայուն զարգացմանը: Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգեւատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: