Ըմբիշ Լևան Բերիանիձեն դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
SportԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Լևան Բերիանիձեն դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության ազատ ոճի 125 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար մրցում էին Լևան Բերիանիձեն և սլովակ Սոսլան Գագլոևի հետ: Հայաստանը ներկայացնող վրացի ըմբիշը հաղթեց 3:1 հաշվով և դարձավ բրոնզե մեդալակիր:
Մինչ այս բրոնզե մեդալ նվաճեցին Գրիգոր Գրիգորյանը և Վալոդյա Ֆրանգուլյանը: