Դևիդ Մոյեսը հայտնել է, որ մնում է Սանդերլենդում
Sport«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կշարունակի աշխատել թիմի հետ նաև հաջորդ մրցաշրջանում:
Այս մասին շոտլանդացի մասնագետը հայտնել է ԱՊԼ-ի 36-րդ տուրի՝ «Հալ Սիթիի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
2016/17 մրցաշրջանի արդյունքներով «Սանդերլենդը» դուրս մնաց ԱՊԼ-ից և հայտնվեց Չեմպիոնշիփում.
«Արդյոք ես կմնա՞մ. այո: Այս շաբաթ ես հանդիպել եմ ղեկավարների հետ: Մենք քննարկեցինք, թե ինչպես պետք է առաջ շարժվենք: Մի քանի շաբաթ անց մենք նորից կհանդիպենք:
Վերջին շրջանում մենք լավ էինք խաղում, բայց արդյունքները չեն համապատասխանում մեր ելույթներին»,- Մոյեսի խոսքերն է փոխանցում «BBC»-ն:
Մասնագետը նաև հաստատել է, որ թիմից կարող է հեռանալ հարձակվող Ջերմեյն Դեֆոն: