Մատչելի Երևան ունենալուն ուղղված ծրագրեր՝ իրականացված Երևանի քաղաքապետարանի կողմից
SocietyԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Երևանի ավագանու ընտրություններ. հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում» թեմայով քննարկման ընթացքում ներկայացրել է հաշմանդամության ունեցող անձանց աջակցելու ուղղությամբ կատարվածն ու առաջկա ծրագրերը:
Ռուզաննա Զաքարյանն իր խոսքում նշեց, որ խորհրդային տարիներին, քանի որ հաշմանդամության մասին շատ չի բարձրաձայնվել, նրանց կարիքները հաշվի չեն առնվել, այդ պատճառով շենքային պայմանները հարմարեցած չեն եղել նրանց կարիքներին: Արդյունքում Խորհրդային տարիներից այս ոլորտում ստացել ենք «ծանր ժառանգություն»: Ի հակադրության դրան վերջին տարիներին տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների կողմից աշխատանքներ են տարվել քաղաքի հարմարեցման ուղղությամբ, բայց արդյունքը տեսնելի չէր: «2013թ. –ից Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ իրավիճակի արմատական և աստիճանական փարփոխման ծրագրի իրականացմանը, որպեսզի տարիներ հետո կարողանանք հասնել մի ժամանակահատվածի, երբ մայրաքաղաքը իրական մատչելիություն կունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար», - Ռուզաննա Զաքարյան:
2013-2016թթ. Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցվել է շուրջ 2000 թեքահարթակ, ընդ որում թեքահարթակների կառուցման ժամանակ հաշվի են առնվել հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների առաջարկությունները, և թեքահարթակները չեն հանձնվել շահագործման քանի դեռ, նրանց կողմից հավանության չեն արժանացել: Մայրաքաղաքի 73 փողոցների տարբեր հատվածներում տեղադրված են գոգավոր ռելիեֆային հատվածներ, որոնք զգուշացնում են տեսողական խնդիրներ ունեցող անձանց մայթի ավարտի մասին, 54 խաչմերուկներում տեղադրված են ձայնային ազդանշանով լուսացույցներ, վճարովի ավտոկայանատեղիներում առանձնացված են հաշմանադամություն ունեցող կամ հաշմանդամներին սպասրկող մեքենաների համար անվճար հատվածներ, մայրաքաղաքում հարմարեցված են 25 ավտոբուսներ, խաղահրապարակաները հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց, Երևան քաղաքում կան հաշմանադամություն ունեցող երեխաների համար հարմարեցված խաղահրապրակներ:
Կատարված աշխատանքի արդյունքում խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվել, և հիմք դրված ծրագրերն ունենալու են իրենց շարունակականությունը: