Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Միսակ Գաբրիելյան. Մինչեւ նախարարությունը չունենա իր լողավազանը առանձին մարզադահլիճով, լողում առաջընթաց ակնկալել պետք չէ

Sport

Լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփեց Երեւանի «Գրանդ սպորտ» համալիրում անցկացված լողի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր 130 մարզիկ: 

«Հայաստանի առաջնությունն անցավ շատ բարձր մակարդակով: Արդյունքներից շատ գոհ եմ: Ինձ մասնավորապես շատ ուրախացրեց Արթուր Բարսեղյանը: Նա հոյակապ մասնակցեց, ռեկորդներ սահմանեց: Տղաներից լավ հանդես եկան նաեւ Լեոն Վարդանյանը, Լեւոն Խաչատրյանը: Աղջիկներից լավ արդյունքներ գրանցեց Վարսենիկ Մանուչարյանը, Անի Պողոսյանը: Բոլոր այս լողորդները այս պահին Բուդապեշտում Եվրոպական օրերի շրջանակում լողի փառատոնի թեկնածուներ են:

Այդքան գոհ չեմ մեծերի մասնակցությունից: Օրինակ՝ Վահան Մխիթարյանը թույլ մասնակցեց: Նա իր ուժերի չափով մասնակցեց, բայց նույն արդյունքները ցույց տվեց, ինչ անցյալ տարի: Նույնը կասեմ եւ մեր մյուս մեծահասակ լողորդների մասին: Այս առաջնությունում պատանիներն իրենց արդյունքներով գերազանցեցին մեծահասակներին, ուժեղներին:

Մեծ պայքար կար առաջնությունում՝ պատանիների ու մեծահասակների միջեւ ուժեղ մրցակցություն էր, եւ դա ինձ շատ դուր եկավ: Հայաստանի առաջնության արդյունքներով կկազմավորվի լողի Հայաստանի նոր հավաքականը: Կարծում եմ՝ մեծահասակներից բոլորն էլ կմնան, եթե որեւէ մեկը չհեռանա սպորտից: Օրինակ՝ օլիմպիական Մոնիկա Վասիլյանը հեռացավ սպորտից. նշանադրվել է, ամուսնանում է: Արդեն տարիքն էլ մեծ է: Վահան Մխիթարյանը մեր ուժեղագույններից է: Նոր համալրումներ էլ կունենանք:  Բայց միանշանակ, Հայաստանի հավաքականը կձեւավորվի Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա»,- ասաց Միսակ Գաբրիելյանը:

Հավաքականի ավագ մարզիչի խոսքով, Հայաստանում դեռ ժամանակը չէ լողի զարգացման մասին խոսել կամ միջազգային մրցումներից մեդալներ ակնկալել, քանի դեռ լողորդները չունեն մի լողավազան եւ մարզասարքերով մարզադահլիճ՝ ամենօրյա մշտական մարզումներ անցկացնելու համար:

«Բոլորն էլ լավ գիտեն, թե ինչ է պետք լավ արդյունքների համար: Հայկական լողի պատմության մեջ ունեցել ենք բարձր կարգի լողորդներ, Եվրոպայի մրցանակակիրներ: Լողը լավ պատմություն է ունեցել, լավ պայմաններ մարզումների համար: Այն ժամանակ ունեցել ենք առանձին մարզադահլիճ մարզասարքերով կահավորված, լողորդները բացի ջրային մարզումներից նաեւ ամենօրյա մարզումներ էին անցկացնում մարզասարքերի վրա: Այն ժամանակ լողորդները մարզվում էին 50 մետրանոց լողավազաններում: Այսօր ջուրն այլեւս խնդիր չէ, մարզվելու համար Երեւանում, Հայաստանում շատ լողավազաններ կան, բայց դրանք պրոֆեսիոնալ չեն: Մեր լողորդներն առավոտյան մարզվում են Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի 25 մետրանոց լողավազանում, երեկոյան էլ իրենց ակումբներում, որոնք եւս 25 մետրանոց են: Իսկ մարզադահլիճ չկա, որ հավաքականի անդամներն անվճար մարզվեն: 

Իսկ այս պայմաններում անհնար է զարգանալ: Մինչեւ մեր նախարարությունը չունենա իր լողավազանը՝ 50 մետրանոց եւ առանձին մարզադահլիճը, լողում առաջընթաց ակնկալել պետք չէ: Լողորդները պետք է առավոտյան եւ երեկոյան երկու ժամ մարզվեն լողավազանում եւ նաեւ մարզադահլիճում, այդ ժամանակ նոր արդյունքներ կլինեն:

Արդեն մեկ տարի հավաքականին անվճար մարզվելու հնարավորություն է տալիս «Գրանդ Սպորտ» համալիրը: Ամեն առավոտ 7:30-ից երկու ժամ հավաքականի անդամները, այն լողորդները, ովքեր ինձ մոտ են մարզվում, հնարավորություն ունեն 50 մետրանոցում լողալ: Ֆեդերացիան նախաձեռնեց դիմել մարզահամալիրին, որն էլ մեզ ընդառաջ գնաց: Արդեն երկրորդ տարին է, հնարավորություն տվեց անցկացնել Հայաստանի առաջնությունը: Սա մեզ համար մեծ աջակցություն է:

ՀԱՕԿ-ի նորակառույց «Օլիմպավանում» գիտեմ, որ լինելու է լողավազան, բայց 25 մետրանոց: Եվ այն հիմնականում հարմարեցված է լինելու ջրացատկորդների համար:

Եթե համեմատենք մեր երեխաների ցույց տված արդյունքները 25-30 տարի առաջ եղած արդյունքների հետ, այս երեխաները բոլորը այն ժամանակ օլիմպիական չեմպիոններ կլինեին, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ կլինեին: Ուժեղ են, մեծ պոտենցիալ ունեն:  Հիմա ինձ հարցնում են՝ այս կամ այն մրցումից մեդալ կլինի…  Չեն հասկանում՝ լողն աշխարհում ինչ զարգացում է ապրում, ինչ տեմպերով է զարգանում, լողորդներն աշխարհում ինչ պայմաններում են մարզվում: Մեզ այս պահին օգնում է «Գրանդ Սպորտ» համալիրը, իսկ նման պայմաններում մարզվելու համար մեր տարիների աշխատավարձերն ու ֆեդերացիայի բյուջեն գումարած չի բավականացնի մի քանի ամիս վարձով մարզվելու համար նման լողավազաններում: Իսկ ֆեդերացիայի տարեկան գումարը միայն Հայաստանի առաջնություններ անցկացնելուն է բավականացնում»,- մանրամասնեց ավագ մարզիչը:

Արտագնա հավաքների ու մարզումների վերաբերյալ Միսակ Գաբրիելյանը նշեց, որ մայրաքաղաքից դուրս հավաքի հնարավորություն ունեն միայն Ծաղկաձորում:

«Առաջիկայում պատրաստվում ենք աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու հուլիսին Բուդապեշտում: Հայաստանը աշխարհի առաջնությանը 4 տեղ ունի: Այդ օրերին  Բուդապեշտում անցկացվելու է նաեւ պատանիների Եվրոպական օրեր: Աշխարհի առաջնությունից առաջ հավաք ենք անցկացնելու Ծաղկաձորի մարզաբազայի լողավազանում, որը 50 մետրանոց է: Հավաքին մասնակցելու հնարավորություն ունի 10 լողորդ: Իսկ աշխարհի առաջնությանը կմասնակցեն այն 4 լողորդները, ովքեր լավ մասնակցություն ցուցաբերեցին Հայաստանի առաջնությունում եւ ըստ իմ պայմանի 1300-ից բարձր միավորներ վաստակեցին: Առաջնությունից առաջ ես ժողով էի անցկացրել եւ առաջարկով հանդես եկել լողորդներին, որ ովքեր 1300-ից բարձր միավորներ կհավաքեն, նրանք էլ կգնան աշխարհի առաջնության: Մարզումներից հետո կքննարկենք եւ կհասկանանք, ովքեր են այդ 4 լողորդները,- նշեց Միսակ Գաբրիելյանը:

Նշենք, որ լողի Հայաստանի առաջնությունում գրանցվել են նաեւ Հայաստանի ռեկորդներ՝ 100 եւ 200 մ ազատ ոճում Հայաստանի ռեկորդներ սահմանեց Արթուր Բարսեղյանը 0:52.95 եւ 1:57.67 արդյունքներով: Լողորդը Հայաստանի ռեկորդներ սահմանեց նաեւ 50 եւ 100 մ բատերֆլայ մրցաոճերում՝ 0:25.78 եւ 0:58.60 արդյունքներով: Հայաստանի ռեկորդ գրանցեց նաեւ Վարսենիկ Մանուչարյանը 50 մ բատերֆլայ ոճում՝ 0:30.64 արդյունքով: Հայաստանի ռեկորդ սահմանեց նաեւ «Գրանդ Սպորտի» թիմը ազատ ոճ փոխանցումալողում՝ 3:38.16 արդյունքով:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine