Ձյուդոյի հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը
SportՀայաստանի ձյուդոյի երիտասարդական և մեծահասակների հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը: Երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրի քաղաքում: Հավաքին մասնակցում են 12 մարզիկ: Թիմը նախապատրաստվում է Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Մեծահասակները ևս նախապատրաստվում են այս մրցումներին:
Այս անգամ Եվրոպայի գավաթի խաղարկությունը կանցկացվի մայիսի 12-14-ը լիտվական Կաունաս քաղաքում: