Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականի կազմում Կիպրոս կմեկնեն 20 ֆուտբոլիստներ
SportՀայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով Կիպրոսի Մ-19 հավաքականին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի Մ-19 հավաքականը մայիսի 4-ից 6-ը մարզական հավաք անցկացրեց ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը մայիսի 7-ին Կիպրոս մեկնողների վերջնական ցուցակում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Նիկոլաոս Մելիքյան, «Ատրոմիտոս» (Հունաստան)
Խաչատուր Մանուկյան, «Բանանց»
Պաշտպաններ
Ալբերտ Խաչումյան, «Փյունիկ»
Լևոն Ղարիբյան, «Փյունիկ»
Արման Ասիլյան, «Փյունիկ»
Էրիկ Ղարիբյան, «Բանանց»
Արսեն Սադոյան, «Բանանց»
Արթուր Խաչատրյան, «Բանանց»
Հրաչյա Գեղամյան, «Բանանց»
Կիսապաշտպաններ
Վահան Բիչախչյան, «Շիրակ»
Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»
Դավիթ Նալբանդյան, «Փյունիկ»
Վիգեն Կարապետյան, «Փյունիկ»
Արմեն Նահապետյան, «Փյունիկ»
Միհրան Պետրոսյան, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Բանանց»
Միխաիլ Մուրադյան, «Բանանց»
Կարեն Մելքոնյան, «Բանանց»
Հարձակվողներ
Ռաֆիկ Մելիքյան, «Փյունիկ»
Աբրահամ Պորտուգալյան, «Բանանց»