Դասադուլի և գործադուլի կապակցությամբ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոց
SocietyԱշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան դպրոցում անթույլատրելի պայմանների վերաբերյալ հրապարակային տեղեկությունների հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ, նույն օրը սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից, Արագ արձագանքման վարչության պետի տեղակալը և Երեխաների պաշտպանության բաժնի պետը չհայտարարված այց են կատարել դպրոց, առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների և աշակերտների հետ:
Այցի ընթացքում պարզվել է, որ դպրոցի շենքային պայմանները գտնվում են անթույլատրելի վիճակում, ինչն էական խոչընդոտ է երեխաների կրթության իրավունքի իրացման, դպրոցում ուսումնադաստիարակչական գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Արձանագրվել է նաև, որ առկա դասասենյակները չեն համապատասխանում աշակերտների թվաքանակին, սանհանգույցները գտնվում են ոչ բարվոք վիճակում, դպրոցը չունի մարզադահլիճ, ինֆորմատիկայի, շախմատի դասասենյակներ:
Դպրոցի դասասենյակները, և դպրոցի շենքի մյուս հատվածները ունեն հրատապ հիմնանորոգման կարիք: Հարցի քննարկման շրջանա կներում Պաշտպանի կողմից իրավասու պետական մարմիններից պարզաբանումներ կպահանջվեն երեխաների կրթության իրավունքի իրացման պատշաճ ապահովման նպատակով ձեռնարկվող քայլերի և դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերի՝ այդ թվում ժամկետների վերաբերյալ: