Պատահար Վաղարշապատում. տուժածների վիճակը միջին ծանրության է
SocietyՎաղարշապատում տրանսպորտային պատահար է տեղի ունեցել: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մայիսի 6-ին, ժամը 22:08-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Աղավնատուն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է գազի արտահոսք:
Պարզվել է, որ ՎԱԶ-2101 մակնիշի 35 GC 379 պետհամարանիշով (վարորդ՝ 1988թ. ծնված Ա.Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, սահել դաշտամիջյան հատվածով եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների ժամանումը վարորդը եւ ուղեւորը՝ Հ.Հ.-ն, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: