Հայտնի է Յուվենտուս-Մոնակո խաղը սպասարկող մրցավարը
SportՉեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում կայանալիք «Յուվենտուս»-«Մոնակո» հանդիպումը կսպասարկի հոլանդական մրցավարական բրիգադը,- տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Խաղի մրցավար է նշանակվել Բյորն Կայպերսը: Վերջինիս կօգնեն Սանդեր վան Ռուկելը, Էրվին Զեյնստրը, Պոլ վան Բուկելը և Դանի Մակելին:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև կայացած առաջին խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս հաղթեց «Մոնակոյին» 2:0 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 9-ին: