ԱԶԲ-ն 500 մլն դոլար վարկ է տրամադրել ադրբեջանական գազի «Շահդենիզ» հանքավայրի նախագծի համար
EconomicsԱսիական զարգացման բանկը (ԱԶԲ) 500 մլն դոլար վարկ է տրամադրել Կասպից ծովի Ադրբեջանի հատվածում «Շահդենիզ» գազի հանքավայրի արդյունահանման նախագծին աջակցելու համար։
Համապատասխան պայմանագիրը և երաշխիքային համաձայնագիրը մայիսի 7-ին կնքվել է «Հարավային գազային միջանցք» ընկերության ր ԱԶԲ-ի միջև՝ բանկի ղեկավար խորհրդի ճապոնական Յոկոհամա քաղաքում կայացած ամենամյա նիստի շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը։
Պայմանագրի պայմանները չեն հրապարակվում։
1.2 տրլն խոր.մ պաշարով հանքավայրը համարվում է ստեղծվող «Հարավային գազային միջանցք» (ՀԳՄ) համակարգով Եվրոպա ածխաջրածինների մատակարարման հիմնական աղբյուրը։
40 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ՀԳՄ-ն Բաքվից Իտալիա կձգվի 3 հազար կմ՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքներով։ Սպասվում է, որ այդ միջանցքով գազի մատակարարումներնը կսկսվեն 2019-20թթ.։ Սկզբնական փուլում նախատեսվում է փոխադրել տարեկան 16 մլրդ խոր.մ գազ, որի 6 միլիարդը՝ Թուրքիա, 10 միլիարդը՝ Եվրոպա։