Ինտերը պարտվեց նաև Ջենովայում
SportԻտալիայի առաջնության 35-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Ջենոային»:
Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսի միջնամասում խփել է միլանցիների նախկին հարձակվող Գորան Պանդևը: Խաղի վերջնամասում «Ինտերը» վաստակել է 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն անհաջող է հարվածել Անտոնիո Կանդրևան:
«Ինտերը» 56 միավորով շարունակում է մնալ 7-րդ տեղում, իսկ «Ջենոան» 33 միավորով 16-րդ տեղում է