ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: