Ռայոլա. Բժիշկներն Իբրահիմովիչի ծնկների մասին ասում են, որ երբեք նման բան չեն տեսել
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ բժիշկներին զարմացրել են 35-ամյա ֆուտբոլիստի ծնկները: Բժիշկները նույնիսկ նրան խնդրել են վերադառնալ կարիերան ավարտելուց հետո, որպեսզի նրանք ուսումնասիրություններ կատարելու հնարավորություն ունենան»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է «Expressen»-ը:
«Իբրահիմովիչին վիրահատել են Պիտսբուրգում, և այժմ նա ապաքինվելու է հիվանդանոցում: Զլատանն այնքան ուժեղ ծնկներ ունի, որ բժիշկներն ասել են` երբեք նման բան չեն տեսել: 20 տարվա ֆուտբոլային կարիերայից հետո նման ծնկներ ունենալն անհավանական է: նշենք, որ Իբրահիմովիչը ծնկի խաչաձև կապանների կտրվածք էր ստացել, ինչի պատճառով վիրահատվել է: