Սահմանամերձ Բաղանիսում գիշերը և առավոտյան կրակոցներ չեն եղել. Գյուղապետ
SocietyAysor.am-ը գրում է.
Մայիսի 7-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ հակառակորդի ակտիվացումից հետո գիշերն ու առավոտյան կրակոցներ չեն եղել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:
«Գիշերը հանգիստ է անցել, հիմա էլ արևոտ առավոտ է», - ասաց Նարեկ Սահակյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է` մայիսի 7-ին ժամը 22:00-ի դրությամբ հակառակորդը Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում։
Կրակել են տարբեր հրաձգային զենքներից, պատասխան կրակից հետո կրակը դադարեցվել է, որևէ տուժած չկա։