Մոուրինյո. Առաջին անգամ իմ հեռանալուց հետո «Արսենալի» երկրպագուները չեն լացում
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղում «Արսենալից» կրած պարտությունը 0:2 հաշվով:
«Հիասթափված եմ արդյունքից, բայց ոչ խաղի որակից: Խաղն ինձ դուրս եկավ ինչպես թիմային առումով, այնպես էլ՝ ֆուտբոլիստների անհատական գործողությունների: Պարտվեցինք, քանի որ չկարողացանք գոլ խփել: Հիանալի պահեր ունեցանք 0:0 հաշվի ժամանակ, իսկ «Արսենալի» բախտը բերեց առաջին գոլի դրվագում:
Սա առաջին դեպքն է, երբ իմ՝ «Արսենալի» ստադիոն գալուց հետո լոնդոնյան ակումբի երկրպագուները ուրախ են: Նախկինում այսպես էր՝ ես հեռանում էի ստադիոնից, իսկ նրանք լաց էին լինում: Նախկինում նրանք խաղերից հետո տխուր քայլում էին փողոցում: Այսօր նրանք երգում են, քանի որ լավ են զգում:
«Արսենալը» մեծ ակումբ է: Կարծո՞ւմ եք ինձ համար հաճելի է, որ նրանք վաղուց չեն կարողանում նվաճել կարեւոր տիտղոսներ: Եթե անկեղծ՝ ոչ: Արսեն Վենգերը սովորական մարզիչ չէ, նա մեծ մասնագետ է: Այնպես որ, նրան միշտ հաղթել հնարավոր չէ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում մանչեսթերյան ակումբը պարտվել էր 0:2 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում հանդես էր եկել 61 րոպե:
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում չէր պարտվել նախորդ 25 խաղերում՝ սահմանելով ակումբային ռեկորդ: Պրեմյեր լիգայում մանչեսթերցիները նախորդ անգամ պարտվել էին 2016-ի հոկտեմբերին՝ 4 անպատասխան գոլ բաց թողնելով «Չելսիից»: