Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. տեղումները կդադարեն մայիսի 13-ին
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում մայիսի 9-10-ը` առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 9-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 12-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում մայիսի 9-10-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, 11-12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Երևան քաղաքում`