Տիգրան Համասյանն իր «Հին դիտորդով» Երևանում է. կայացավ դաշնակահարի մենահամերգը
CultureՄայիսի 7-ին Երևանում՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, կայացավ աշխարհահռչակ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի առաջին մենահամերգը:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ արդեն տեղեկացրել էր երաժիշտը, մենահամերգին մեծամասամբ հնչեցին նրա վերջին՝ “An Ancient Observer” («Հին դիտորդը») ալբոմի ստեղծագործությունները: Այս տարվա մարտի 31-ին լույս տեսած ձայնասկավառակում ընդգրկված են երաժիշտի վերջին չորս տարիների ստեղծագործությունները:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, ևս մեկ մենահամերգ է նախատեսված՝ նույն տեղում, նույն ժամին: Այս ծրագիրը Տիգրան Համասյանն արդեն ներկայացրել է 27 անգամ՝ աշխարհի տարբեր ծայրերում: Այն նախատեսված են շարունակել ներկայացնել աշխարհի տարբեր քաղաքներում մինչև հաջորդ տարեվերջ: