Փրկարարները Սեւանա լճից ուժգին քամու պատճառով անկառավարելի դարձած նավակներ են դուրս բերել ափ
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 13:22-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Մարտունի ավտոճանապարհին՝ նորակառույց կամրջի մոտակայքում, քաղաքացիները ռետինե նավակներով դուրս են եկել Սեւանա լիճ եւ քամու պատճառով չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ջրափրկարարներն ափից մոտ 50 մ հեռավորությունից դուրս են բերել Շ. Հ.-ին եւ Հ. Ս.-ին իրենց նավակներով։
Ժամը 12։06-ին մեկ այլ տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւանի թերակզու հարավային ափից մոտ 400 մետր հեռավորության վրա (դեպի Սեւանա լիճ) առկա է քամու հետեւանքով չկառավարվող առագաստանավ (ուղեւորով)։
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները Ս. Ռ.-ին եւ Ա. Չ.-ին նավակով դուրս են բերել ափ: