Գեղարքունիքում սպանություն է տեղի ունեցել. ամուսինը սպանել է կնոջը
SocietyԳեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում սպանություն է տեղի ունեցել: Նախօրեին, մայիսի 7-ին, ամուսինը բանալիներով հարվածներ հասցնելով սպանել է իր կնոջը:
NEWS.am-ի հետ զրույցում Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը նշեց, որ ամուսինները միայնակ էին ապրում, տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել. «Երկու տարի առաջ սրացումներ էր եղել, գնաց բուժվեց: Վերջին շրջանում գյուղացիներն ասում էին, որ ամեն ինչ կարծես կարգավորվել է, նորմալ, հանգիստ ապրում են, բայց երեկ նման դեպք եղավ»:
Գյուղապետի խոսքով, ամուսիններն ունեն երկու որդի, որոնք ապրում են Մոսկվայում: