Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Թուրքիա
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն կարող է փոխել ակումբային գրանցումը,- տեղեկացնում է «talkSPORT»-ը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Գալաթասարայը»: Ակումբի ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել «քաղաքայինների» կիսապաշտպանին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հնարավոր գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում: Հիշեցնենք որ ընթացիկ մրցաշրջանում Տուրեն մասնակցել է 28 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ: