Երևանի հոգատար շունչն ու ջերմությունը պետք է դառնա յուրաքանչյուրի առօրյայի կարևոր ու անբաժանելի մասնիկը
SocietyԱյսօր շատերն են խոսում հոգածության կարիք ունեցող մարդկանց մասին, սակայն քչերն են խոսում նրանց հետ։ Սոցիալական ծրագրերն իրականացնելն, անխոս, մեր պարտքն է, իսկ դրանց մատուցումը և հասցեականությունն ապահովելը՝ երկար տարիների մեր սկզբունքն է, որին անվերապահորեն հետևում ենք՝ սոցիալական և առողջապահական տարբեր ծրագրեր կյանքի կոչելիս։
Հանուն Երևանի ծրագիրը բաղկացած է տասը բաժիներից, որոնցից մեկը «հոգատար Երևան» բաժինն է, որտեղ ներկայացված են սոցիալական և ոլորտներում ունեցած ձեռքբերումներն ու ծրագրերը: Նախորդ տարիների ընթացքում լուծվել են այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են օրինակ առողջապահական հաստատությունների ջեռուցման խնդրի հիմնովին լուծումը, Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ու ազատամարտիկների 39 երևանաբնակ ընտանիքներին նոր բնակարնների տրամադրումը, երևանաբնակ զինծառայողների շուրջ 8000 ծնողների՝ ՀՀ սահմանամերձ և Արցախի զորամասեր այցելության կազմակերպումը։
Մենք շարունակում ենք հոգածության բազմաշերտ ծրագրեր իրականացնել՝ բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով։ Դրանք լինելու են է՛լ ավելի հասցեական ու նպատակային, և Երևանի հոգատարությունը առավել տեսանելի ու առարկայական է դառնալու հատկապես նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն առաջին հերթին։
Հանուն հոգատար Երևանի ծրագրերին ու արդեն ունեցած համատեղ ձեռբերումներին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ նախընտրական ծրագրի այդ բաժնում:
Երևանի հոգատար շունչն ու ջերմությունը պետք է դառնա յուրաքանչյուրի առօրյայի կարևոր ու անբաժանելի մասնիկը։