«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ. Մենք պետք է մոռանանք մեր առավելության մասին
SportԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի` «Մոնակոյի» հետ պատասխան խաղի մասին:
««Մոնակոն» կորցնելու ոչինչ չունի, այդիսկ պատճառով նրանք խաղին կմոտենան ավելի ռիսկով և մեզ համար դա մեծ խնդիր կլինի: Նրանց կազմում տաղանդավոր ֆուտբոլիստներ են խաղում:
«Յուվենտուսը» պետք է ավելի կազմակերպված ֆուտբոլ ցուցադրի, քան առաջին խաղում: Մենք գտնվում ենք լավ մարզավիճակում: Պետք զգույշ լինենք, սակայն միաժամանակ ցույց տանք ավելի վստահ խաղ:
Առաջին խաղում գրանցված արդյունքը ոչինչ չի նշանակում: Քարդիֆում կայանալիք եզրափակչից առաջ մենք դեռ ևս մեկ խաղ ունենք անցկացնելու: «Յուվենտուսը» պետք է ճնշում գործադրի մրցակցի վրա և մոռանա իր առավելության մասին»,- Ալեգրիի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա վաղը` մայիսի 9-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: