«Յուվենտուս» - «Մոնակո». Բուքմեյքերների կարծիքը
SportՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուսը» կընդունի «Մոնակոյին»:
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Իտալիայի չեմպիոնին, որի հաղթանակը գնահատում է 1.62 գործակցով: Ֆրանսիայի առաջնության առաջատարի հաղթանակի գործակիցը 5.50 է, իսկ ոչ ոքին՝ 3.30:
Մայիսի 9-ին Թուրինում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Առաջին խաղում «Յուվենտուսը» հաղթել է 2:0 հաշվով: