Պայթյուն, հրդեհ եւ փլուզում Նուբարաշենում. Վիրավորներներից մեկի վիճակը ծանր է
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում մայիսի 8-ին, ժամը 22:17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը եւ երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել 5 կգ-ոց գազի բալոնից արտահոսք՝ բռնկմամբ եւ պայթյունով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է երկու բազկաթոռ՝ մասնակի: Պայթյունի հետեւանքով փլուզվել է խոհանոցի արտաքին պատը (12 քմ) եւ կախովի առաստաղից՝ 9 քմ հատված:
53-ամյա Ա. Ա.-ն եւ 59-ամյա Ս. Ս.-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», ուր մեկնել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի գլխավորությամբ: Բժիշկներն Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ս.-ինը՝ ծանր: