Անդրե Աղասին կարող է դառնալ Նովակ Ջոկովիչի մարզիչը
SportԱշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին կարող է դառնալ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի մարզիչը, հաղորդում է The Telegraph-ը:
Մայիսի 5-ին աշխարհի երկրորդ ռակետ Ջոկովիչը պաշտոնապես հայտարարել էր իր մարզիչ Մարիան Ֆեյդի հետ համագործակցությունն ավարտելու մասին: Սերբ թենիսիստը նաեւ հրաժեշտ էր տվել ֆիթնեսի մարզիչ Գեբհարդ Գրիտշին ու ֆիզիոթերապեւտ Միլյան Ամանովիչին: Մինչեւ այդ 2013-2016-ը Ջոկովիչի մարզիչն էր Բորիս Բեքերը:
Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող Անդրե Աղասին կարիերան ավարտել էր 2006-ին, երբ 36 տարեկան էր: