Իռլանդական կղզում անսպասելիորեն ավազոտ լողափ է հայտնվել
SocietyԻռլանդական Ակիլ կղզում անսպասելիորեն ավազոտ լողափ է հայտնվել, որն անհետացել էր 30 տարի առաջ, հաղորդում է BBC-ին:
Իռլանդիայի արեւմտյան ափի մոտ գտնվող կղզուց ավազը 1984-ին իսպառ վերացել էր փոթորիկներից հետո, այդ տեղում միայն քարեր էին մնացել:
Բայց ահա մի քանի օրվա ընթացքում, ապրիլին, Ատլանտյան օվկիանոսը վերադարձրել է վերցրածը. ափ է նետվել մի քանի հազար տոննա ավազ: Արդյունքում՝ առաջացել է նոր ավազոտ լողափ՝ 300 մետր երկարությամբ:
Տեղի զբոսաշրջային բյուրոյի ներկայացուցիչ Էմեթ Կելահանը BBC-ին ասել է, որ բնակիչներներն ուղղակի երջանկության մեջ են:
«Մարդիկ այստեղ պատմում էին, թե նախկինում ինչպես են հաճելի ժամանակ անցկացրել լողափին, հիմա նրանք նորից ստացել են նույն հաճելի լողափը, սա անհավանական է»,- ասել է Կելահանը: