Վարչապետի հետ որևէ խնդիր չունեմ. Լևոն Մկրտչյան
SocietyՀՀ կրթության և գիտության ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանը վստահեցնում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ որևէ խնդիր չունի:
«Ես կարգապահ մարդ եմ: Վարչապետի հետ որևէ խնդիր չունեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը:
Հարցին, թե դժվա՞ր է աշխատել Կարեն Կարապետյանի հետ, նախարարը բացասական պատասխան տվեց: Մկրտչյանի խոսքով՝ իր գլխավորած ոլորտում պետք է բավական լուրջ փոփոխություններ կատարվեն:
«Բայց այստեղ կարևոր է, որպեսզի չանենք փոփոխություններ, որ հետո փոշմանենք: Դրա միակ բանալին ամեն քայլի հրապարակայնացումն է»,- նկատեց Մկրտչյանը՝ հավելելով, որ կրթության բարեփոխումներն այնպիսին են, որոնք սկսում են աշխատել 7-10 տարի հետո: