Կոուտինյո. Հույս ունեմ, որ տիտղոսներ կնվաճեմ Լիվերպուլի կազմում
SportԱնգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հայտարարել է, որ ցանկանում է տիտղոսներ նվաճել հենց «մերսիսայդցիների» կազմում:
«Պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Հպարտ եմ, որ «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստները քվեարկել են իմ օգտին և ես ճանաչվել եմ ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը:
Գիտեմ, որ քվեարկողները ժամանակին շատ տիտղոսներ են նվաճել «Լիվերպուլի» կազմում: Հույս ունեմ, որ օրերից մի օր ես էլ կարժանանամ նրանց բախտին»,- Կոուտինյոյի խոսքն է մեջբերում «Liverpool Echo»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է 60 մլն եվրո վճարել բրազիլացու համար:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 34 հանդիպման, դարձել 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: