«Եթե քաղաքը հարմար է տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացու համար, ուրեմն վստահ կարող ենք ասել, որ այն հարմար է բոլորիս համար». Տարոն Մարգարյանը՝ արաբկիրցիներին
SocietyԵրևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ: Քաղաքային կառավարման գործընթացում առանձնակի կարևորելով հնի և նորի համակցումը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն լուրջ մարտահրավեր է քաղաքային իշխանությունների համար: Մասնավորապես, Երևանի գործող քաղաքապետը հատկանշել է տարբեր ժամանակներում մայրաքաղաքում կառուցված շինությունների և հանգույցների համապատասխանեցումը ժամանակակից ու մատչելի քաղաքի պահանջներին:
«Այս տեսանկյունից անցած 4 տարիների ընթացքում մենք նախաձեռնեցինք մի շատ կարևոր ծրագիր, որի նպատակն էր զարգացող մեր քաղաքը հարմար դարձնել նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող մեր բնակիչների համար: Գաղտնիք չէ, որ դեռխորհրդային տարիներից այս իսկապես լուրջ խնդրին երբևէ պատշաճ ուշադրություն չէր դարձվել: Մինչդեռ, եթե քաղաքը հարմար է տեղաշարժմանխնդիրներ ունեցող քաղաքացու համար, ուրեմն վստահ կարող ենք ասել, որ այն հարմար է բոլորիս համար: Հենց այս գիտակցումով էլ անցած 4 տարիների ընթացքում մայրաքաղաքի փողոցներում և հանրային վայրերում կառուցվեցին շուրջ 2000 թեքահարթակներ: Արդեն 25 ավտոբուսներհարմարեցված են բնակչության սակավաշարժ խմբերի համար»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հանրային 2 այգիներում ևս արդեն առկա են ներառական խաղահրապարակներ:Պիլոտային ծրագրով կառուցվել է նաև վերելակներով հարմարեցված մեկական վերգետնյա և ստորգետնյա անցում: Սա միայն մի մասն է կատարած այն աշխատանքի, որի նպատակը եղել է Երևանը հնարավորին հարմար դարձնել բոլոր բնակիչների համար:
Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Հանուն մատչելի Երևանի ծրագիրը ևս ուղղված է բոլոր այն հիմնախնդիրների լուծմանը, որոնց հետ այսօր մայրաքաղաքում առնչվում են տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիները:
«Երևանը բոլորի համար պետք է հավասարապես հարմար լինի ոչ միայն ապրելու և աշխատելու, այլև սովորելու, հանգստանալու, շփվելու համար, ինչըմենք շարունակաբար ապահովում ենք նաև քաղաքային հարմարավետ կահավորանքի ավելացմամբ։ Այս շարքում են մեր բոլոր համաքաղաքացիների ևմայրաքաղաքի հյուրերի կողմից շատ սիրված նորաոճ նստարաններն ու Երևանի կահավորանքի մնացած բոլոր նորաոճ պարագաները»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Խոսելով ձեռքբերումների մասին Տարոն Մարգարյանը նկատել է, որ, անշուշտ, դրանք շատ են և, որ ամենակարևորն է, դրանք բոլոր ուղղություններով անպայման լինելու են շարունակական: Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա ծրագրում, որն այսօր թիմը ներկայացնում է բնակիչներին որպես նախընտրական ծրագիր, իր մեջ ներառել է առաջնահերթ լուծում պահանջող բոլոր այն խնդիրները, որոնք այս տարիների ընթացքում՝ հենց նրանց հետ անմիջական շփումներ ունենալով, գույքագրվել և պատրաստ է լուծման:
«Այս տարիների ընթացքում դուք շատ առիթներ ունեցա՛ք համոզվելու, որ մեր թիմը դժվարություններից չի՛ խուսափում և լուծում է թե՛ առօրյախնդիրները, և թե՛ նախաձեռնում ու հետևողականորեն լուծումներ է տալիս տասնամյակների կուտակված խնդիրներին: Ու ես վստա՛հ եմ, որերևանցիները, մայիսի 14-ին իրենց վստահության քվեն կտան փորձառու և բանիմաց թիմին, որպեսզի այս թիմը կարողանա շարունակել բոլոր այնծրագրերը որոնք ուղղված են Հանու՛ն ապագայի, Հանու՛ն երեխաների և Հանու՛ն մատչելի Երևանի»,- ընդգծել է Երևանի գործող քաղաքապետը: