«Յուվենտուս» - «Մոնակո» խաղի լավագույն ֆուտբոլիստը սահմանել է անձնական ռեկորդ
SportԹուրինի «Յուվենտուսի» եւ «Մոնակոյի» միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Թուրինում կայացած խաղի 44-րդ րոպեին 34-ամյա Ալվեսը գեղեցիկ հարվածով խփել էր Իտալիայի չեմպիոնի երկրորդ գոլը եւ հանդես եկել առանց փոխարինման: Դա նրա երրորդ գոլն էր Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում:
Նախկինում Դանի Ալվեսը երբեք 3 գոլ չէր խփել Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարում: «Յուվենտուսն» այդ խաղում հաղթել էր 2:1 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ: «Մոնակոյի» դեմ առաջին խաղում (2:0) բրազիլացի պաշտպանը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ: