ՖԻՖԱ-ն հետաքննում է Պոլ Պոգբայի տրանսֆերը
SportՖԻՖԱ-ն հետաքննում է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությունը Թուրինի «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է AFP-ն:
Հետաքննության պատճառ է դարձել Football Leaks-ի հրապարակած տվյալները: Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ հարցումն արվել է մի քանի շաբաթ առաջ: 2016-ի օգոստոսին անգլիական ակումբը 105 միլիոն եվրո էր վճարել Պոգբայի ձեռք բերելու համար, ինչը դարձել էր ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը:
Անգլիական Daily Mail-ը հետաքննություն է անցկացրել եւ պարզել, որ 24-ամյա Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան այդ տրանսֆերից ստանալու է 49 միլիոն եվրո, որը նրան վճարելու են առաջիկա 3 տարում: ՖԻՖԱ-ում կարծում են, որ 49-ամյա գործակալն այդ գործարքում պաշտպանել է թե՛ ֆուտբոլիստի, թե՛ ակումբի շահերը: