Փաստաբանների պալատը հյուրընկալել էր ավագ գործընկեր վետերաններին
SocietyՀայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հյուրընկալել էր Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերան-փաստաբաններ Նարիման Միրզաբեկյանին, Հրաչիկ Գոգինյանին և Մայիս Ավետիսյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի կենտրոնից, պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորել է ավագ գործը նկերներին Հաղթանակի տոների կապակցությամբ՝ մաղթելով ամուր առողջություն և երկար տարիների կյանք: Ամեն տարի Պալատում հավաքվելու գեղեցիկ ավանդույթը գնահատելով՝ վետերանները նշել են, որ մշտապես հետևում են փաստաբանական համայնքի նորություններին, ուրախանում փաստաբանների գրանցած հաղթանակներով: Մեկ տարվա ընթացքում իրենց կյանքում տեղի ունեցած նորությունները կիսելով Պալատի աշխատակազմի հետ՝ ավագ փաստաբաններն ընդգծել են, որ իրենց համար կարևորը Հայրենիքի խաղաղությունն է՝ հավելելով, որ որոշակի տարիքից հետո բոլոր բարեկեցությունները&n bsp; խաղաղության դիմաց կորցնում են իրենց արժեքը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայրենական մեծ պատերազմի մասնակից փաստաբաններին բարի ցանկությունների, համայնքի խնդիրներով ապրելու և հումորն ու դրական տրամադրվածությունը վառ պահելու համար: