Շաքիի ջրվեժը հստակ գրաֆիկով պատրաստ կլինի դիմավորելու զբոսաշրջիկներին
SocietyՀաստատվել է Շաքիի ջրվեժի ջրօգտագործման գրաֆիկը: Նման լավ լուրով սկսեց լրագրողների հետ հանդիպումը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
«Փոխվել է Շաքիի ջրվեժի ջրօգտագործման ռեժիմը և ջրվեժ այցելելու հստակեցվել է օրակարգը` մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 11:00-15:00-ն, հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ 11:00-17:00-ն։ Սա այն գրաֆիկն է, որի դեպքում շահագործողը պարտավոր է պահպանել շրջակա բնությունը»,- նշեց Մինասյանը։
Նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստացել, որոնց հեղինակները պնդել են, թե հաճախ այցելելով Շաքիի ջրվեժ, այնտեղ ականատես են լինում նրա ոչ լիարժեք տեսքին։ Գերատեսչությունը, կարևորելով բնության պահպանության առաջնահերթությունները, ինչպես նաև էկոտուրիզմի խթանումը, բանակցություններ և քննարկումներ է կազմակերպել և կարողացել հանգել խնդրի կարգավորմանը։
Նախարարը նաև տեղեկացրեց «Մաքուր Հայաստան» ծրագրով ջրվեժի արգելոցապարկային համալիրում նախարարության ձեռնարկած ծառատնկման և մաքրման աշխատանքների մասին: