Արցախի նախագահն ընդունել է ՀՀ զինվորական դատախազին
SocietyԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը եւ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: