Երեւանյան ջրանցքում կնոջ դի է հայտնաբերվել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 10-ին, ժամը 17:03-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Թեյշեբաինի փողոցի թիվ 6 տան մոտակա ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին (ինքնությունը չի հաջողվել պարզել):