Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ -ից տուժածներ կան
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 10-ին, ժամը 20.18-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: