Կլոպ. Ոչ մի խաղացող չի հեռանա «Լիվերպուլից», եթե մենք թույլ չտանք
Sport«Լիվերպուլի» սեփականատերերը հայտնել են, որ կարող են ոչ մի ֆուտբոլիստի չվաճառել ամռանը, ասել է անգլիական թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հնարավոր տրանսֆերի մասին, փոխանցում է mirror-ը: Խաղացողին ձեռք բերելու մտադրություն ունի «Բարսելոնան»:
«Տրանսֆերային ոչ մի ծրագիր առայժմ չունենք: Սեփականատերերը հնարավորություն են տվել ոչ մի խաղացողի չվաճառել, եթե չունենք որեւէ մեկին հրաժեշտ տալու ցանկություն: Դա նշանակում է, որ կարող ենք նաեւ նոր խաղացողների ձեռք բերել: Մենք ունենք կայուն կազմ լավ բազայով: Նոր արյունը չի խանգարի թիմին, բայց ոչ ոք չի հեռանա, եթե մենք թույլ չտանք: Ես հանգիստ եմ:
Ե՞րբ է պայմանագիր կնքելու Կոուտինյոն: Գերազանց գաղափար է կնքել պայմանագիր նրա հետ 450 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով»,- կատակել է Յուրգեն Կլոպը:
Իսպանական մամուլը գրել էր, որ Կոուտինյոն համաձայն է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: