Վարվում է եղածը պահպանելու, բայց ոչ ավելացնելու քաղաքականություն. Էմին Երիցյան
SocietyՀայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է, որ ընտրությունների մասնակիցների քննադատությունները շատ անգամ անցնում են անձնականի սահմանը, սակայն ընդհանուր առմամբ քարոզարշավը հաջողված է, բոլոր թեկնածուները կարողացան տեղ հասցնել իրենց ասելիքը:
Ըստ բանախոսի՝ քարոզչական խոստումները բացի հանրային պատասխանատվությունից, այլ պատասխանատվություն չեն առաջացնում: Մարդիկ ունեն աշխատանքի կարիք, տրվում են աշխատատեղեր բացելու խոստումներ, բայց եկենք հիշենք, որ աշխատատեղեր ստեղծելը քաղաքապետի պարտականությունը չէ: Նա նաեւ նշեց, որ Երեւան քաղաքը չունի ռեսուրսներ՝ մայրաքաղաքում գլոբալ փոփոխություններ կատարելու համար: Ավագանին հազիվ ունակ է շենքերի տանիքներ փոխել եւ վերելակներ վերանորոգել:
«Վարվում է եղածը պահպանելու, բայց ոչ ավելացնելու քաղաքականություն: Օրինակ՝ նոր մանկապարտեզներ չեն կառուցվում, այլ ընդամենը վերանորոգվում են հները»: