Սարի թաղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 11-ին, ժամը 17:01-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի թաղի 16-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել ՝ 17:22-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, այրվել է տան տանիքի 2 քմ հատվածը: