Թենիս. Մադրիդի մրցաշարում Էնդի Մարեյը սենսացիոն պարտություն է կրել
SportԱշխարհի առաջին ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյը Մադրիդում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի երրորդ շրջանում զիջեց խորվաթ Բորնա Չորիչին 3:6, 3:6 հաշվով:
Հանդիպումը շարունակվեց 1 ժամ 25 րոպե: 20-ամյա զագրեբցին, ով զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 59-րդ հորիզոնականը, կատարեց 4 բրեյք-փոինթ:
Երկու թենիսիստն էլ դարձան 3 էյսի հեղինակ և թույլատրեցին մեկական կրկնակի սխալ: Այսպիսով, մրցաշարի քառորդ եզրափակչում Չորիչը ուժերը կչափի Դիմիտրով-Դոմինիկ Տիմ զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ Երևանի ժամանակով 22:00-ին իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կհանդիպի ավստրալացի Նիկ Կիրիոսին:
Բորնա Չորիչ (Խորվաթիա) - Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)` 6:3, 6:3