Ադրբեջանի զինուժը կիրառել է ականանետեր եւ նռնականետեր. Հայկական կողմը պատասխանել է. Արցախի ՊԲ (ֆոտո)
SocietyՄայիսի 11-ին եւ լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1750 կրակոց:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հարավային եւ հյուսիսային հատվածներում կիրառել է նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր (22 արկ) եւ հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր (12 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
.jpg)