Շրջանառությունում առկա կանխիկ ՀՀ դրամն ավելացել է
EconomicsՀայաստանում շրջանառությունում առկա կանխիկ ՀՀ դրամը 2017 թվականին մարտին կազմել է 399 մլրդ 545 մլն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, փետրվարին այն կազմում էր 364 մլրդ 536 մլն դրամ: Մեկ ամսվա ընթացքում շրջանառությունում առկա կանխիկ ՀՀ դրամն ավելացել է 35 մլրդ 9 մլն դրամով: 20 16 թվականին մարտի համեմատ այն ավելացել է 81 մլրդ 281 մլն-ով: Նախորդ տարվա մարտին ՀՀ դրամի կանխիկ շրջանառությունը կազմել էր 318 մլրդ 264 մլն:
Ընդհանուր փողի բազան այս տարվա մարտին կազմել է 950 մլրդ 635 մլն դրամ, իսկ նախորդ տարվա մարտին` 874 մլրդ 198 մլն: Մեկ տարվա ընթացքում փողի բազան ավելացել է 76 մլրդ 437 մլն դրամով: 2017 թվականի փետրվարին փողի բազան կազմել էր 917 մլրդ 920 մլն` մարտի ցուցանիշին զիջելով 32 մլրդ 715 մլն դրամով: