Լուկակուն դարձել է Մանչեսթեր Յունայթեդի հիմնական տրանսֆերային նպատակը
Sport«Էվերտոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար դարձել է առաջնային տրանսֆերային նպատակ:
Պորտուգալացին ՄՅՈւ-ի ղեկավարությանը խնդրել է պայքարել «Չելսիի» հետ 23-ամյա հարձակվողի համար, գրում է «The Guardian»-ը:
Եթե «Յունայթեդը» չհայտնվի Չեմպիոնների լիգայում, բելգիացուն ձեռք բերելու ավելի մեծ շանսեր կունենան լոնդոնցիները. «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ևս հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:
«Էվերտոնն» էլ, իր հերթին, կփորձի Լուկակուի տրանսֆերից 60 մլն ֆունտ վաստակել:
Լուկակուի գործակալը Մինո Ռայոլան է, որի շնորհիվ անցած ամառ ՄՅՈւ-ում հայտնվեցին Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան և Զլատան Իբրահիմովիչը: