Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի՝ շաբաթվա թիմում
SportՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմը՝ կիսաեզրափակիչ պատասխան խաղերի արդյունքներով:
Շաբաթվա թիմում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Մանչեսթեր Յունայթեդը», հիշեցնենք, 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Սելտայի» հետ և դուրս եկավ եզրափակիչ, քանի որ առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել: Իսկ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ՄՅՈւ-ի մեկնարկային կազմում դաշտ դուրս եկավ, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին:
Ընդհանուր առմամբ, շաբաթվա թիմում ընդգրկվել են 3-ական ֆուտբոլիստ «Լիոնից», «Մանչեսթեր Յունայթեդից» և «Այաքսից», ինչպես նաև երկու ֆուտբոլիստ «Սելտայից»:
Դարպասապահ. Սերխիո Ալվարես («Սելտա»)
Պաշտպաններ. Քենի Տետե, Դավինսոն Սանչես (երկուսն էլ՝ «Այաքս»), Անտոնիո Վալենսիա («Մանչեսթեր Յունայթեդ»):
Կիսապաշտպաններ. Պիոնե Սիստո («Սելտա»), Հենրիխ Մխիթարյան, Մարուան Ֆելայինի (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Նաբիլ Ֆեկիր, Մաքսիմ Գոնալոն (երկուսն էլ՝ «Լիոն»):
Հարձակվողներ. Ալեքսանդր Լյակազետ («Լիոն»), Կասպեր Դոլբերգ («Այաքս»):
Հիշեցնենք՝ կիսաեզրափակիչ երկու խաղերի արդյունքում Եվրոպա լիգայի եզրափակչի ուղեգիր են նվաճել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Այաքսը»: Եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենայում»: