Բեյլ. Զիդանը խելացի, հանգիստ և, հավանաբար, հանճարեղ մարդ է
Sport«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատմել է, թե ինչով է առանձնանում իր 4-րդ մրցաշրջանը մադրիդյան թիմում մյուսներից.
«Այս մրցաշրջանում ամեն ինչ ավելի դժվար էր: Ես կոճի լուրջ վնասվածք ստացա և վերջերս վերադարձա շարք, այնպես որ ինձ համար ավելի դժվար էր: Ես հիանալի սկսեցի մրցաշրջանը, բայց հետո երեք ամիս չխաղացի»,- ասել է ֆուտբոլիստը:
Բեյլը նաև նշել է, որ այդ ամենը մրցանակների և տիտղոսների համար է.
«Երբ կարիերադ մոտենում է ավարտին, դու հետ ես նայում և գնահատում ես քո նվաճումները: Անձամբ ինձ մշտապես դա է ստիպում առաջ շարժվել, որպեսզի հնարավորինս շատ բաներ նվաճեմ և հնարավորինս լավը դառնամ»:
Ուելսի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստին նաև խնդրել են տալ մադրիդյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կարճ նկարագիրը.
«Բնութագրել Զինեդին Զիդանին երեք բառո՞վ: Նա խելացի, հանգիստ և, հավանաբար, հանճարեղ մարդ է»,- ասել է Բեյլը: