Արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ կմնա Աթլետիկոյում
SportՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ կշարունակի մարզել ակումբը գալիք մրցաշրջանում:
«Այն փաստը, որ ես գտնվում եմ այստեղ, մասնակցում եմ «Audi Cup»-ի շնորհանդեսին, նշանակում է, որ շարունակում եմ գլխավորելու «Աթլետիկոյին»:
Ուրախ ենք, որ մասնակցելու ենք այս մրցաշարին և խաղալու ենք «Լիվերպուլի» և «Բավարիայի» պես ակումբների դեմ, որոնք գալիք մրցաշրջանում հանդես են գալու Չեմպիոնների լիգայում»,- արգենտինացի մասնագետի խոսքն է մեջբերում gianlucadimarzio.com-ը:
Հիշեցնենք, որ «Audi Cup-2017»-ի մրցաշարին կմասնակցեն «Բավարիան», «Աթլետիկոն», «Միլանը» և «Լիվերպուլը»: